Թուրքիայում ծեծել են «դեդականների» պարագլուխներին
Ինչպես հայտնում է "Прайм Крайм"-ը, երեկ Թուրքիայում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը կարող է շրջադարձային լինել գողերի' շուրջ 6 տարի ձգվող հակամարտության մեջ:
Վերջապես հակամարտող կողմերը դեմ առ դեմ հանդիպեցին: Երեկ առավոտյան Ստամբուլի հյուրանոցներից մեկում, որտեղ հանգստանում էին «դեդականները», «հայտնվել» է վրացական պատվիրակությունը' Վաժայի, Ռեզո Լորտկիպանիձեի, Ռամազ Ջինչարաձեի, Իրակլի Գուտայի, Կախա Պարպալիայի և ուրիշների հետ:
Անկոչ հյուրեր Թահան, Ռովշանը, Գուրամը, Էդիկն ու Սերյոգան մոտեցել են սրճարանում նստած Գելա Կարդավային, Ռոլանդ Գեգեչկորիին, Մամուկ Չկադուային, Պաատ Մալենկին և Մացիկին:
«Հյուրերից» յուրաքանչյուրը Գելային ասելիք ուներ, սակայն ոմանք ավելի հեռու գնացին' չբավարարվելով խոսքերով: Նախ Էդիկն առանց հեգնանքի հետաքրքրվեց Գելայից «այս անգամ նա իր ունեցվածքից ինչն է թողնելու որպես գրավ, երբ ցանկանա աննկատ անհետանալ»: Կեսկատակ տոնն ավարտվեց, երբ Թահան «բոլորովին լուրջ» դիմեց Գելային' առաջարկելով բոլորի աչքի առաջ ասել, թե իրենցից ով է «մարդասպան», "блядина" և "невор":
Գելան, ով ստեղծված իրավիճակը, հավանաբար, մեկ անգամ չէ, որ տեսել էր մղձավանջներում, փորձեց դուրս գալ իրավիճակից' ասելով, թե «իրեն սխալ են հասկացել» և «փորձում են կոնֆլիկտ ստեղծել իր և գողերի մեջ»:
Այնուհետև բոլորը խոսքից անցան գործի: Գելային մեկական անգամ հարվածեցին բոլորը' սկսած Թահայից: Ռովշանի հարվածից հետո Գելան փախավ: Չհետապնդելով նրան' «օրենքով գողերը» ծաղրական տոնով բղավել են «Փախիր Գելա, դու դեռ 20 քայլ առավելություն ունես»: Կարդավայի փախուստից հետո ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է Պաատ Տվարլչրելիձեի վրա, ում մասնակցությունը Գելայի գործերին տհաճ անակնկալ էր բոլորի համար: Առանձնահատուկ չարություն էր առաջացրել Պաատի մասնակցությունը Տյումենի Բաբանի թագադրմանը:
Հասկանալով, որ իրեն ևս ծեծելու են` Պաատը հարցրեց Թահային' արդյոք վերջինիս խիղճը թույլ կտա ձեռք բարձրացնել իր վրա: Թահան իր հերթին հարցրեց, թե ինչ խղճի մասին կարող է խոսել Գելայի կողքին նստողը:
Չսպասելով պատասխանին' Թահան ասաց, որ իր խիղճը թույլ չի տա ձեռք բարձրացնել Պաատի վրա, այդ պատճառով նա կհարվածի ոտքով:
Այսպես` Թահան գողական լեզվով բացատրեց Պաատին իր նոր կարգավիճակը: Արդյունքում միակն, ում փրկեցին երկար ոտքերը, դարձավ Մամուկ Չկադուան: Ասում են' վախից նա թռել է ցանկապատի վրայով: Մյուսներին, ովքեր ավելի դանդաղաշարժ էին, «բախտ վիճակվեց» աթոռով հարված ստանալ գլխին: Ամենաշատը տուժել են Մացիկն ու Ռոլանդը. Վերջիններիս ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Մերաբ Մզարելուի, Զվիադի, Բեսո Կվինիխիձեի և Տիմուր Գուլիի կյանքին վտանգ չի սպառնում:
Ասում են' նախանցյալ օրը թագադրված բոլոր 7 «օրենքով գողերը» հրաժարվել են իրենց տիտղոսից: Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կվարվեն «դեդականները»: Գելայի լավագույն ընկերը' Վովա Պուխլին արդեն հերքել է յոթնյակի թագադրումը' ասելով, թե «գալով այնտեղ, ուր ինքը չգիտեր, թե ինչ է անում, իրեն «կանգնեցրել են փաստի առաջ»»: