ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանից 2 ընկերության դեմ
ԱՄՆ առևտրի նախարարությունը սև ցուցակի մեջ է ներառել Հայաստանից 2 ընկերության, նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում:
Պատժամիջոցները սահմանվել են Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է և «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:
Նշենք, որ փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի այսօր՝ օգոստոսի 14-ին:
ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառվել նաև ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից: