ՌԴ՝ գերձայնային հրթիռներ մշակելը հարցականի տակ է դնում՝ արդյոք արժե երկարաձգել Հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և ռազմավարական սահմանափակումների միջոցների մասին պայմանագիրը (CHB-3)
Ռուսաստանի՝ գերձայնային հրթիռներ մշակելը հարցական է դարձնում այն, թե արդյոք արժե երկարաձգել Հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և ռազմավարական սահմանափակումների միջոցների մասին պայմանագիրը (CHB-3)։ Այսպես են կարծում է ԱՄՆ-ի վարչակազմում, փոխանցում է Reuters-ը։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021-ին։
Սպիտակ տունը ենթադրում է, որ Սևերոդվինսկի մերձակայքում պայթյունը կարող է գերձայնային հրթիռների մշակման հետ կապ ունենալ։ Գործակալության աղբյուրը հստակեցրել է, որ Վաշինգտոնը չի կարող հստակ ասել՝ արդյոք դա միջուկային պայթյուն էր։ Պայթյունը կարող է խոսել մշակման ժամանակ սխալների մասին, սակայն պարզ չէ՝ արդյոք այդ անսարքությունը արձակման ժամանակ է եղել։