Գազավորված ըմպելիքը` երեխայի ագրեսիայի պատճառ
Նյու Յորքում գիտնականներն անցկացրել են հերթական փորձարկումը, որի ընթացքում հարցում են իրականացրել շուրջ 3 000 երեխաների մայրերի հետ, ովքեր ունեցել են մինչև 5 տարեկան երեխա: Պարզվել է, որ այն երեխաները, ովքեր խմում են մեծ քանակությամբ գազավորված ըմպելիք' դառնում են ագրեսիվ: Նրանք ունենում են բնավորության կտրուկ շեղումներ:
Այն երեխաները, ովքեր օրական ըմպում են 3-4 բաժակ գազավորված ըմպելիք 2 անգամ շատ են կոտրում և փչացնում խաղալիքները: Դա ագրեսիայի դրսևորում է:
Այժմ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որպեսզի անցկացվի հատուկ հետազոտություն, որպեսզի պարզվի, թե կոնկրետ որ գազավորված ըմպելիքներն են ագրեսիա առաջացնում: