Ադրբեջանցի անջատողականին արտաքսեցին Բաքվից
Ինքնավար Հարավային Ադրբեջան շարժման ղեկակարներից մեկին Մահմուդալի Չոխրգալին արտաքսել են Բաքվի միջազգային օդանավակայանից: Ակտիվիստը Բաքու է ժամանել Ֆրանկֆուրտից, սակայն մուտքի արտոնագրի բացակայության շնորհիվ նրան թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան:
Հուլիսի 16-ին Չոխրգալին որդու հետ ժամանել է Բաքու, սակայն ստիպված է եղել Ֆրանկֆուրտի տոմս գնել: 15 տարի առաջ Չոխրգալին արտաքսվել էր Իրանից, այժմ նա բնակվում է Միացյալ Նահանգներում: «Զերկալո» պարբերականը հայտնել է, որ 2006 թվականին Ադրբեջանը նրան արգելել էր մուտք գործել իր տարածք: Թեհրանը Չոխրգալին մեղադրել էր անջատողական շարժման և ծայրահեղական գաղափարների տարածման մեջ: