Բլոգերուհին Մաքսիմ Գարեևի միակ զոհը չէ. Ռուսական առաջին ալիքը իրավապահների ուշադրությունն է գրավում Գուլջան Սուլեյմանովայի հայտարարությանը (Տեսանյութեր և լուսանկարներ)
Բլոգերուհին Մաքսիմ Գարեևի միակ զոհը չէ, այսօր Ռուսական առաջին ալիքի (Первый Канал) «Իրականում» (На Самом деле) հաղորդման շրջանակներում նման հայտարարությամբ հանդես եկավ Գուլջան սուլեյմանովան, ով անմիջական շփում և անկեղծ առանձնազրույցներ է ունեցել ռուս բլոգերուհի Եկատերինա Սյոմոչկիանյի սպանության մեջ կասկածվող Մաքսիմ Գարեևի հետ:
Ռուսական առաջին ալիքը շարունակում է իրավապահ մարմիններին զուգահեռ հետաքննել բլոգերուհի Եկատերինա Սյոմոչկինայի մահվան հանգամանքները և հանցագործության դրդապատճառները:
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ շոկային բացահույտմներ հնչեցին Ռուսական առաջին ալիքի կողմից առ այն, թե ճամպրուկի մեջ գտնված բլոգերուհուն սպանած երիտասարդը ունեցել է հոգեկան շեղումներ և բարդույթներ:
Ռուսական առաջին ալիքի «Իրականում» (На Самом деле) հաղորդման շրջանակներում ցուցմունք տվող Գուլջան Սուլեյմանովան, վստահեցնում էր, որ զոհը՝ Եկատերինա Սյոմոչկինան միայն բլոգերուհի չի եղել, այլև սեռական բնույթի ծառայություններ է մատուցել: Գուլջան Սուլեյմանովան, ով հաղորդման շրջանակներում չթաքցրեց, որ ինքը նույնպես մատուցում է նման ծառայություններ, վստահեցրել էր նաև, որ Մաքսիմ Գարեևը ունեցել է որոշակի բարդույթներ ու հոգեկան շեղումներ հակառակ սեռի հետ շփման մեջ: Գուլջանը պատմել էր, որ թեև Մաքսիմը իրեն առատորեն վարձատրում էր, բայց և նա աղջկանից սեռական բնույթի շփում չէր ուզում, այլ ցանկանում էր, որ վերջինս լսի իրեն:
Այսօր հաղորդման երկրորդ հատվածում Գուլջանը, ով մինչ այդ հանդես էր գալիս դիմակով, հաղորդավարի և փորձագետների խնդրանքով հանեց իր դիմակը, որովհետև մինչ հաղորդումը հաղորդավար Դմիտրի Շեպելևի հետ զրույցում նա հնչեցրել էր ևս մեկ շոկային հայտարարություն:
Զրույցներից մեկում Գարեևը իրեն խոստովանել է, որ մինչ այդ սպանել է իր նախկին ընկերուհուն:
«Գարեևի պատմության համաձայն՝ տղան սեռական բնույթի ծառայություններ մատուցող աղջկա հետ է հանդիպել տևական ժամանակ, ինչպես ինքն է ինձ պատմել, հանել է նրան այդ ճանապարհից, ֆինանսավորել, թանկարժեք նվերներ նվիրել, բայց երբ իմացել է, որ աղջիկը շարունակում է զբաղվել տվյալ մասնագիտությամբ, սպանել է նրան»,- ասել է Գուլջանը:
Մաքսիմ Գարեևը, ըստ Գուլջանի, ևս մեկ դրվագ է պատմել, թե իբրև նա ժամանակին հանդիպել է մեկ այլ աղջկա հետ, ով իրեն խաբել և ասել էր, որ 22 տարեկան է: Երբ պարզվել է, որ աղջիկը 16 տարեկան է եղել, Մաքսիմը հանել է 16 ամյա աղջկա աչքերը:
Գուլջանը իհարկե այն ժամանակ, ինչպես ինքն է ասում, այդ պատմություններին լուրջ չի վերաբերվել, բայց և ցույց չի տվել, որ չի հավատում, իսկ հիմա հաղորդման տաղավարում հնչեցնում է, որպեսզի իրավապահները ստուգեն, արդյոք այլ զոհեր եղել են, ովքեր տուժել են Մաքսիմի ագրեսիվ պահվածքից:
Հաղորդման ընթացքում որպես վկա հանդես էր եկել ևս մեկ օրիորդ, Ինսթագրամ մոդել Կիռա Մայերը, ով, սակայն չէր ցանկացել հետևել հաղորդման ընթացակարգին և անցել ստի դետեկտոր: Կիռան պատմում էր, որ շփվել է Եկատերինա Սյոմոչկիանյի հետ և վստահ է, որ աղջիկը չի մատուցել էսկորտ ծառայություններ, սակայն մեկ այլ վկա, ով հաղորդմանը ներկայացել էր Վասիլի կեղծանվամբ, ստի դետեկտոր անցնելով պատմեց, որ Եկատերինան իր հետ զրույցներում հիշատակել է Կիռայի անունը և ասել, որ վերջինս ևս իր այսպես ասած կոլեգան է:
Վասիլի անունով ներկայացող երիտասարդը պատմեց նաև, որ Եկատերինան եղել է շատ փոփոխական բնավորության տեր մարդ, նա կարող էր (գուցե թմրադեղերի ազդեցության տակ) վիրավորել մարդուն, և աչք էլ չթարթել: Նա մեկ օր կարող էր սիրալիր լինել, իսկ մեկ էլ ամենավերջին հայհոյանքներով մարդուն անպատվել և նսեմացնել:
Հաղորդման շրջանակներում վկայություն տվեց ևս մեկ անձնավորություն, 51 ամյա մի տղամարդ, ով, թեև ինչպես ինքն էր պնդում, այդպես էլ իրական աշխարհում չէր հանդիպել Կատյայի հետ, սակայն նրան գումար էր ուղարկել, սեռական բնույթի լուսանկարներ և տեսագրություններ ստացել Կատյայից՝ մերկ վիճակում: Տղամարդը թեև պնդում էր, որ իրենք գումարի մասին Կատյայի հետ չեն խոսել, և պարզապես նրանց մեջ ընկերական շփում է եղել, բայց փորձագետները չհավատացին նրա խոսքերին, քանի որ չէր կարող չզարմացնել 50 ամյա տղամարդուն, թե 30 ամյակը չբոլորած օրիորդը ինչպես և ինչ գումարներով է ճամփորդում, բնակարանային հարց լուծում և այլն:
Հիշեցնենք, Գարեևը տվել էր խոստովանական ցուցմունքներ և իր հանցանքը բացատրել նրանով, թե իբր Կատերինան անընդահատ նսեմացրել է նրա տղամարդկային որակները, կասկածի տակ դրել նրա սեռական կարողությունները, ծաղրել նրան: Ըստ երիտասարդի՝ նա սպանել է բլոգերուհուն աֆեկտի պահին:
Ըստ այդ ցուցմունքների, նա այդ օրը մեկ գավաթ սուրճ էր խնդրել երիտասարդ աղջկանից, իսկ վերջինս պատասխանել է, թե՝ «Քեզ նման ոչնչությանը մեկ գավաթ սուրճն էլ է ափսոս տալը»: Ըստ երիտասարդի՝ դա եղել է վերջին կաթիլը: