Օջալանը նամակով դիմել է Էրդողանին
Քուրդիստանի աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բանտից դիմել է թուրքական կառավարությանը` խնդրելով իրեն տեղափոխեն նույն կղզում գտնվող այլ կալանավորների մոտ: Այս քայլը հնարավորություն կտա կարգավորել թուրք-քրդական հակամարտության գործընթացը:
Ըստ "Hurriyet" պարբերականի` Օջալանը խնդրել է իր հետ միևնույն բանտախցում գտնվող կալանավորներին փոխարինել հինգ այլ բանտարկյալներով: Օջալանը նամակը Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության միջոցով փոխանցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հայտնի է նաև, որ կառավարությունը դրական է արձագանքել Օջալանի խնդրանքին: