ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար պարգեւատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պետական պարգեւներով պարգեւատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգեւատրել Մեհրիբան Արիֆի Ալիեւային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», - ասվում է փաստաթղթում: