Նաիրա Կարապետյանը բարի խոսքերով հաճելի ձայն է ակնկալում լսել Ամանորի գիշերը
Operativ.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պատմեց, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Ամանորը:
Ինչպե՞ ս եք պատրաստվում նշել Ամանորը, որտե՞ղ և ու՞մ հետ:
-Ինձ համար Ամանորը խիստ ընտանեկան տոն է: Նոր տարին միշտ դիմավորում եմ տանը՝ ընտանիքիս հետ: Այս տարի ևս բացառություն չի լինելու:
Ամանորի հետ կապված ամենահետաքրքիր հուշը, որն անմոռանալի է Ձեզ համար:
-Ամեն տարի Ամանորն իր խորհուրդն ու գեղեցկությունն ունի ինձ համար: Մանկուց մինչ օրս նույն սպասումներով և հոգու նույն թրթիռով եմ դիմավորում Նոր տարին: Իհարկե, անկնալիքների բովանդակությունը փոխվում է, երազանքներն ու սպասումներն են այլ, բայց հեքիաթային խորդուրդը նույնն է:
Նաիրա Կարապետյանի տոնական սեղանի անբաժանելի ուտեստը ո՞րն է:
-Չեմ կարծում, որ մեր սեղանը շատ է տարբերվում մյուսների տոնական սեղաններից, սակայն ես շատ եմ սիրում աղցաններ և միշտ պատրաստում եմ:
Ամենահիշարժան նվերը, որ ստացել եքԱմանորին, ի՞նչ է եղել դա և ու՞մ կողմից:
-Յուրաքանչյուր տարիքում ես միշտ ստացել եմ տարրատեսակ նվերներ, իհարկե դրանք տարբեր են եղել, հիշարժան և յուրովի թանկ ինձ համար: Եվ բնականաբար շատ բարդ է առանձնացնել «ամենան»:
Ամանորի գիշերը ու՞մ զանգին է սպասում Նաիրա Կարապետյանը:
-Իմ հարազատները և մտերիմները բոլորն էլ շատ անկեղծ և ջերմ մաղթանքներ են ասում, և ես մեծ ուրախությամբ եմ պատասխանում նրանց բոլորի զանգերին: Ամանորի գիշերը սովորաբար կապի ծանրաբեռնվածության պատճառով դժվար է լինում զանգել, և առավել հաճելի է, երբ այնուամենայնիվ հաջողվում է լսել հարազատ ձայն' բարի խոսքերով:
Կուսակիցընկերներից առաջինն ու՞մ տուն եք այցելում կամ ո՞վ է Ձեր տուն այցելում:
-ՄԻԱԿ-ում ես ունեմ շատ ընկերներ, ում չեմ ընկալում լոկ կուսակից:
Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրելու, որ գալիք տարի իրականություն դառնա:
Ես դեռ մանկուց հավատում եմ, որ երազանքները բարձրաձայնելիս դրանք չեն կատարվում: Թույլ տվեք չպատասխանել Ձեր հարցին, սակայն հավատացնում եմ, որ շատ լավ բան եմ խնդրելու:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան