Ռուսաստանի համար «շնից մազ պոկելու» խնդիր կա. Լարիսա Ալավերդյան
Պուտինը մեկ հարցով չէր գնա Ադրբեջան, անշուշտ քննարկվել են մի շարք խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով' Պուտինի Ադրբեջան այցի մեջ արտասովոր բան չկա: Այդ հանդիպումը երկարատև հարաբերությունների սկիզբ է, դա միայն առաջին քայլն է, և Ռուսաստանի համար «շնից մազ պոկելու» խնդիր կա:
Ադրբեջանն ու Հայաստանն ունեն իրենց շահերը և չպետք է հանդիպումը ողբերգական ընդունել:
Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու փաստին' նշեց, որ Ադրբեջանն իրեն սխալ պահեց, չնայած դրական պետք է համարել այն, որ գոնե հայտարարեց, որ մեր տղան մոլորվել է:
Լարիսա Ալավերդյանը կոչ արեց Ադրբեջանին բանակցել Կարմիր Խաչի հետ և հարազատ մնալ իր ընդունած պարտավորություններին, որոնք կոնվենցիայով ամրագրված են: