Մեծ ընտանիքում մեծացող երեխաններն ապագայում կարողանում են համերաշխ ապրել իրենց ամուսինների հետ
Այն մարդիկ, ովքեր մանկուց ապրում են մեծ ընտանիքում, ապա առավել հակված են երկար ապրել իրենց ամուսինների հետ: Այս մասին ուսումնասիրություններ են արել ԱՄՆ-ի գիտնականները: Հարցմանը մասնակցել է 60. 000 ամուսնական զույգ:
Զույգերը պատասխանել են այն հարցին, թե արդյոք նրանց մոտ բաժանվելու ցանկություն չի առաջացել: Հաստատվել է, որ մեծ և համերաշխ ընտանիք ունեցողները ամուր պահում են իրենց ընտանեկան կյանքը: Ձգտում են հնարավորինս ապրել համերաշխ: Նրանք, ում ընտանիքը բաղկացած է մայր, հայր, 1 կամ 2 երեխայից, ապա նրանք ընտանեկան հարցերին լուրջ չեն վերաբերվում: Նրանք բաժանման հարցում չեն վարանում:
Մասնագետների կարծիքով' երբ ընտանիքում կա 2 երեխա, ապա նրանցից մեկը փորձում է ստանձնել լիդերի դերը, կամ դառնալ ընտանիքի սիրելի երեխան: Միայնակ մեծացող երեխաները կյանքում բավականին ինքնամփոփ են: