ԱՄՆ 13 նահանգներում մահացու շոգ եղանակ են կանխատեսել
ԱՄՆ-ում օդերեւութաբանները նախազգուշացրել են երկրի հարավային եւ միջին արեւմտյան հատվածներում վտանգավոր շոգ եղանակի մասին, հաղորդում է AP-ը:
Հաղորդվում է, որ երկուշաբթի 13 նահանգներում մահացու շոգ եղանակ կլինի՝ Տեխասից, Լուիզիանայից եւ Ֆլորիդայից մինչեւ Միսսուրի եւ Իլինոյս:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 43 աստճանի: Հաղորդվում է նաեւ, որ Միսիսիպիի հյուսիս-արեւմուտքում, Լուիզիանայի հյուսիսային հատվածում եւ Արկանզասում առավել շոգ կլինի, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի 46 աստիճանի:
Դա կարող է ջերմային հյուծման եւ ջերմային հարվածի հանգեցնել: