Մենք պետք է ասենք, որ Պարսից ծոցի ջրերում Իսրայելի ներկայությունը կարող է պատերազմ բորբոքել. Ալիրեզա Տանգսիրի
Պարսից ծոցում Իսրայելի անօրինական ներկայությունը, որը ծրագրում են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, կարող է տարածաշրջանում լուրջ ռազմական հակամարտության հանգեցնել: Al Mayadeen-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիրեզա Տանգսիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը «ծրագրում են տարածաշրջանում անօրինական դաշինք ստեղծել, ինչպես նաեւ ծրագրում են Պարսից ծոցի ջրերում Իսրայելի ներկայություն»:
«Մենք պետք է ասենք, որ Պարսից ծոցի ջրերում Իսրայելի ներկայությունը կարող է պատերազմ բորբոքել»,- նշել է Տանգսիրին՝ հավելելով, որ «նման գործողությունների համար պատասխանատու են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան»:
Տանգսիրին կարծիք է հայտնել, որ անարդար կլիներ «ազատ արձակել ձերբակալված բրիտանական լցանավը, որն օրենք է խախտել, եթե ազատ չարձակվի իրանական նավթալցանավը, որը ձերբակալել են բրիտանացիները»: Այդ կապակցությամբ նա նկատել է, որ «Իրանն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է հնարավորություն ունենալ Պարսից ծոցում ցանկացած նավ ձերբակալել, եթե նույնիսկ այն ուղեկցվի ամերիկյան կամ բրիտանական նավերով»:
«Թեհրանը կապահովի Պարսից ծոցի անվտանգությունը»,- ասել է դերծովակալը:
Հիշեցնենք, որ Ջիբրալթարի իշխանությունները հուլիսի 4-ին ձերբակալել են Պանամայի դրոշի ներքո Grace 1 լցանավը՝ կասկածանքով, որ այն իրանական նավթ է տեղափոխում Սիրիա՝ խախտելով պատժամիջոցները: Օպերացիային մասնակցել են բրիտանական ծովային հետեւակի զինծառայողները: Իսպանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժոզեպ Բորրելի խոսքով՝ լցանավը ձերբակալվել է ԱՄՆ խնդրանքով: Իրանն այդ քայլը ծովահենություն է անվանել:
Հուլիսի 19-ին Հորմուզի նեղուցում իրանական կողմը ձերբակալել է բրիտանական դրոշի ներքո Stena Impero լցանավը: ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ լցանավը ձերբակալվել է կապված միջազգային իրավունքի խախտման հետ: Իսկ բրիտանական կողմը պնդում է, որ Իրանն է խախտել միջազգային իրավունքը՝ ձերբակալելով Stena Impero լցանավը Օմանի տարածքային ջրերում եւ ապա ստիպել մտնել իր ջրեր: