Հետաքննությունների պետական բյուրոյի շենքի մոտ հարցաքննությունից հետո Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել, սակայն դիպել են լրագրողներին
Անհայտ անձինք Հետաքննությունների պետական բյուրոյի շենքի մոտ փորձել են ձվեր նետել Ուկրաինայի 5-րդ նախագահի՝ Եվրոպական համերաշխություն կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի վրա: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ նա հարցաքննությունից հետո դուրս է եկել բյուրոյի շենքից, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»-ն:
Հաղորդվում է, որ անհայտ անձինք, որոնք հավանաբար կողմ են նախագահին քրեական պխատասխանատվությանը ենթարկելուն, փորձել են նրա վրա ձվեր նետել, սակայն հիմնականում դիպել են լրագրողներին:
Դրանից հետո դեպքին միջամտել է ոստիկանությունը եւ չարագործները փախուստի են դիմել: Պորոշենկոն իր հերթին հասցրել է նստել ավտոմեքենան եւ միջադեպի հետեւանքով չի տուժել :
Հավելենք, որ ՀՊԲ-ում Պորոշենկոյի հարցաքննության մեկնարկից հետո ակցիաներ են անցկացվել, ինչպես ի աջակցություն Ուկրաինայի 5-րդ նախագահի, այնպես էլ նրա դեմ:
Շենքի մոտ ներկա են եղել նաեւ նրա երեխաները. որդին՝ Միխայիլը եւ աղջիկները՝ Եվգենիան եւ Ալեքսանդրան, որոնք աջակցել են հորը: