Շոկային բացահույտմներ Ռուսական առաջին ալիքի կողմից. ճամպրուկի մեջ գտնված բլոգերուհուն սպանած երիտասարդը ունեցել է հոգեկան շեղումներ և բարդույթներ (Տեսանյութեր և լուսանկարներ)
Ռուսաստանը հուլիսի 28-ին թնդացել էր ահասարսուռ սպանության պատճառով: Ինչպես Operativ լրատվականը ավելի վաղ հայտնել էր, Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են հայտնի բլոգերուհու՝ դանակահարված և մերկ վիճակում :
Եկատերինա Սյոմոչկինա - Կարագլանովան հայտնի բլոգերուհի էր, նրա կյանքին սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա իր կյանքից կադրեր էր հրապարակում, սովորում էր բժշկական համալսարանում և ճանապարհորդում էր:
Աղջկա մարմինը հայտնաբերել էր տղամարդը, որը բնակարանը վարձով էր տվել: Նա որոշել է աղջկա անհանգստացած ծնողների զանգից հետո այցելել նրան:
Իրավապահ մարմինները պարզել էին, որ հանցագործը 33 ամյա Մաքսիմ Գարեևն է, որը նույնպես ուներ բլոգ, և հայտնի էր սոցցանցերում «Տիկնիկ Քեն» մականվամբ: Նման անուն նրան տրվել էր, քանի որ երիտասարդը բազմաթիվ պլաստիկ վիրահատոթյունների էր դիմել և իր արտաքին տեսքը նմանեցրել հայտնի հոլուվուդյան Քեն տիկնիկի կերպարին:
Գարեևը տվել էր խոստովանական ցուցմունքներ և իր հանցանքը բացատրել նրանով, թե իբր Կատերինան անընդահատ նսեմացրել է նրա տղամարդկային որակները, կասկածի տակ դրել նրա սեռական կարողությունները, ծաղրել նրան: Ըստ երիտասարդի՝ նա սպանել է բլոգերուհուն աֆեկտի պահին:
Ըստ այդ ցուցմունքների, նա այդ օրը մեկ գավաթ սուրճ էր խնդրել երիտասարդ աղջկանից, իսկ վերջինս պատասխանել է, թե՝ «Քեզ նման ոչնչությանը մեկ գավաթ սուրճն էլ է ափսոս տալը»: Ըստ երիտասարդի՝ դա եղել է վերջին կաթիլը:
Սակայն նոր մանրամասներ են ի հայտ եկել, որոնք թույլ են տալիս չհավատալ Գարեևի խոսքերին աֆեկտի մասին: Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է Գարեևը ներս մտնում աղջկա բնակարան կոստյումով, իսկ դուրս գալիս այնտեղից սպորտային հագուստով, ձեռնոցներով, կեպիով և ճամպրուկով:
Ռուսական առաջին ալիքի «Իրականում» (На Самом деле) հաղորդման շրջանակներում ցուցմունք է տվել Գուլջան Սուլեյմանովան, ով վստահեցնում է, որ զոհը՝ Եկատերինա Սյոմոչկինան միայն բլոգերուհի չի եղել, այլև սեռական բնույթի ծառայություններ է մատուցել: Գուլջան Սուլեյմանովան, ով հաղորդման շրջանակներում չթաքցրեց, որ ինքը նույնպես մատուցում է նման ծառայություններ, վստահեցնում է, որ Մաքսիմ Գարեևը ունեցել է որոշակի բարդույթներ ու հոգեկան շեղումներ:
Մասնավորապես, նա երբեք սեռական բնույթի ցանկություններ չի դրսևորել Գուլջանի նկատմամբ, թեև առատաձեռն վարձատրել է նրան: Երիտասարդին պետք է եղել, որ իրեն լսեն:
Գուլջանը վկայում է, որ Եկատերինան միակ զոհը չէ, ով տուժել է Մաքսիմի ձեռքից: Գյուլջանը պատմել է, որ երիտասարդը զրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է, թե խնդիրներ ունի իր մոր հետ, և որ մայրը մեղադրում է իրեն եղբոր մահվան մեջ:
«Մի անգամ նա ինձ պատմեց, որ մորը հարցրել է, թե՝ «Որքան կգնահատես իմ կյանքը», մայրն էլ որոշակի գին է բարձրաձայնել»,- ասել է Գուլջանը:
Գուլջանի խոսքով՝ տղան խոսել է նաև, որ մահվան մասին մտքեր է ունեցել, սակայն ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, քանզի որակել է դա մեղք. «Նա ասում էր, որ մարդասպան կվարձի, ով իրեն կյանքից կզրկի, և ամբողջ ունեցվածքը կկտակի իր ծնողներին»:
Հաղորդման շրջանակներում մի շարք փորձագետների կողմից հնչեցին կարծիքներ, որ Մաքսիմը ունեցել է որոշակի խնդիրներ մարդկանց և հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման մեջ, նա հաճախակի է դիմել սեռական բնույթի ծառայություններ մատուցող աղջիկների:
Հնչեց կարծիք, որ հնարավոր է, նա չի կարողացել բավարարել Եկատերինայի պահանջները, կամ աղջիկը իրոք տևական ժամանակ ծաղրել է նրան, և վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել:
Հիշեցնենք, որ Տիկնիկ Քեն մականունը կրող երիտասարդը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել՝ իր արտաքինը փոխելու և կատարյալ տեսք ունենալու համար: Անգամ ցուցմունքներ տալիս նա փակում էր իր դեմքը, քանի որ կարծում էր, որ բանտախցում, բնականաբար, խնմանված լինել չի կարող և այն իդեալական տեսքով չէ հանդես գալիս հասարակության և տեսախցիկների առաջ, ինչպես որ կցանկանար:
Թարգմանությունը՝ Operativ լրատվականի