Անհանգիստ իրավիճակ Ուկրաինայում. Պորոշենկոյի երեխաները պաստառներով եկել են հարցաքննության ժամանակ նրան աջակցելու
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի երեխաները պաստառներով եկել են Հետաքննության պետական բյուրոյի պատի մոտ՝ հորն աջակցելու քաղաքական գործչի հարցաքննության ժամանակ, հայտնում է «Страна.ua»-ն:
Նշվում է, որ ՀՊԲ շենքի պատի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ: Նրանց թվում են նաև Ուկրաինայի նախկին առաջնորդի երեխաները՝ դուստրեր Ալեքսանդրան և Եվգենիան, որդի Միխայիլը:
Նշվում է, որ Պորոշենկոյի հակառակորդները բերել են պաստառներ բարձրախոսներ: Այնտեղ են ժամանել նաև նախկին նախագահի կողմնակիցները, որոնք հակառակորդների ելույթները խլացնում են ձայնային ազդանշաններով: Կարգին հետևում են մի քանի տասնյակ իրավապահներ: Պորոշենկոյի կողմնակիցները վանկարկում են «ՀՊԲ-ն զտում է իշխանությունը, այլ ոչ թե մեդիան»:
Ուկրաինայի նախկին առաջնորդի որդին իրադարձությունների վայր է եկել ընկերների հետ: Ընկերները պատանուն բոլոր կողմերից այնպես են շրջապատել, որ լրագրողներին չի հաջողվում նրանից հարցազրույց վերցնել:
Հայտնի է, որ Միխայիլը դեռևս դեռահաս է և սովորում է բրիտանական «Կոնկորդ քոլեջում: