ԱՄՆ-ում ալիգատորը տիրուհու աչքի առաջ կերել է 45 կգ-անոց պիտբուլին
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ալիգատորը լճակի մոտ զբոսանքի ժամանակ կերել է 45 կգ-անոց պիտբուլտերիերին, հաղորդում է Bay News 9-ը:
Շան տիրուհու խոսքով՝ նա զբոսնել է ջրամբարից քիչ հեռու, երբ ալիգատորը դուրս է ցատկել ջրից եւ արագ քաշել ու իր հետ տարել կենդանուն:
Նա նշել է, որ ալիգատորն այնքան արագաշարժ է եղել, որ շունն այլ հնարավորություն չի ունեցել:
Կինը հավելել է, որ ալիգատորը առնվազն 3 մ երկարություն ուներ:
Դեպքից հետո լճակին մոտ են ժամանել ալիգատորներին որսացող մասնագետները: