Թրամփի կողմնակիցների վրա ծիծաղող «կանաչ շապիկով տղամարդը» դարձել է Համացանցի աստղ (Տեսանյութ)
Երիտասարդը, որին Համացանցում անվանել են «կանաչ վերնաշապիկով տղամարդ», դարձել է Համացանցի աստղ՝ շնորհիվ իր վարակիչ ծիծաղի, որը նա «նվիրել էր» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցներին․ վերջիններս ագրեսիվ կերպով վանկարկում էին հակաիմիգրացիոն կարգախոսեր, հաղորդում է Daily Mail-ը։
28-ամյա Ալեքս Կակը ներկա է գտնվել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում ժողովին, երբ հանկարծակի իրենց տեղից կանգնել են պաստառները ձեռքին մի կին ու տղամարդ և սկսել վանկարկել կարգախոսեր՝ ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի իմիգրացիոն քաղաքականության ։
Կակը, որը երգիծական ժանրի դերասան ու բլոգեր է, նստած էր մոտակայքում և անմիջապես սկսել էր ցնցվել ծիծաղից։
Նշվում է, որ տղամարդն այցելել էր միգրանտների աջակցությանն ուղղված ժողովին, և եթե այդ նախաձեռնությունը հաստատվի, Թուսոնը կդառնա Արիզոնայում առաջին քաղաքը, որտեղ պաշտոնական մակարդակով կաջակցեն միգրանտներին։