Յուրաքանչյուրն ունի իր սեփական իրականությունը. այսօր Ռոբերտ Դե Նիրոյի ծննդյան օրն է
Ռոբերտ Դե Նիրո-կրտսերը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 17-ին Նյու Յորքում: Նա ականավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր է:
Ռոբերտ Դե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ։ Նրա հայրը' Ռոբերտ Դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր: Մայրը' Վիջինիա Ադմիրալը, բանաստեղծուհի էր: Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ Դե Նիրո կրտսերը։ Իսկ 3 տարի անց Դե Նիրոյի ծնողներն ամուսնալուծվում են։
Ռոբերտ Դե Նիրոյի մանկությունն անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր: Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»: 10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն։