Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է Ռիչարդ Գիրին իր հետ Հոլիվուդ տանել միգրատներին
Իտալիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մատեո Սալվինին առաջարկել է հոլիվուդյան աստղ Ռիչարդ Գիրին «մասնավոր ինքնաթիռով» տանել իր հետ 160 միգրանտներին, որոնք գտնվում են իսպանական հումանիտար նավի մեջ Միջերկրական ծովում, երբ դերասանը խնդրանքով դիմել է եվրոպական առաջնորդներին նավահանգիստ գտնել նավի համար, գրում է Bloomberg-ը։
Գիրը միացել է Open Arms հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Լամպեդուզա կղզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Սալվինին հրաժարվել է թույլ տալ նավին մուտք գործել Իտալիայի ջրեր։
«Քանի որ մեծահոգի միլիարդատերը բարձրաձայնում է իր պահանջները Open Arms-ի միգրանտների ճակատագրի մասին, մենք շնորհակալություն ենք հայտնում նրան․ նա կարող է բոլորին տանել մասնավոր ինքնաթիռով Հոլիվուդ եւ պահել նրանց իր առանձնատներում»,-հայտարարել է Սալվինին Գիրի մամուլի ասուլիսից հետո նրան ուղղված ուղերձում։
Սալվինին հայտնի է միգրացիոն քաղաքականության ոլորտում իր կոշտ մոտեցումներով։ Այժմ նա արգելում է Հյուսիսային Աֆրիկայից ժամանած միգրանտներին մուտք գործել Իտալիա Միջերկրական ծովով։
Open Arms-ի հումանիտար նավը, որում գտնվում է ավելի քան հարյուր միգրանտ, արդեն մեկ շաբաթից ավելի ծովում է՝ Իտալիայի ափերի մերձակայքում։ Ռիչարդ Գիրը սննդամթերք էր տարել նավում գտնվող միգրանտներին։