Արցախի հարցում հանրահավաքային պոպուլիզմն անթույլատրելի է
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վելուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր ռազմավարության՝ լրագրող Կարպիս Փաշոյանը նշեց. «Ռազմավարությունն իրականում այն չէ, ինչ որ ասվեց, դա գավառական հայրենասիրության և նեղ էթնիկական բնազդների դրսևորում էր ընդամենը: Ռազմավարությունը որոշակի կոնցեպտների, մեթոդների, մարտավարության, ճանապարհային քարտեզի ամբողջություն է, իսկ այն, ինչ տեսանք Ստեփանակերտում, ընդամենը կենացների ժողովածու էր, իսկ կենացի առանձնահատկությունն այն է, որ թիթեռի կյանք ունի: Դա ընդամենը բարի ցանկությունների, երազանքների ժողովածու էր, որը տասն օր հետո մոռանալու են: Լրագրողի կարծիքով՝ Հայաստանում խոսքը կարծես թե իր արժեքը կորցրել է:
Կ. Փաշոյանը նաև ընդգծեց, որ հանրահավաքի ամենակարևոր հատվածը կոնսենսուսների հատվածն էր. իսկապես այդ կոնսենսուսները պետք է մեր միջավայրում տիրապետող լինեն:
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի դիտարկմամբ՝ 11 կետի մասին, որ հրապարակվեց, դա ռազմավարության մի մասն էր. «Դա աշխատանքային փաստաթուղթ էր, որտեղ չկան ծրագրեր, նշված չէին հասանելի գործիքակազմերը: Կարծում եմ ռազմավարության հեղինակները չեն քննարկել նեղ մասնագետների՝ ազգագրագետների, մարդաբանների, մշակութաբանների հետ, և այս առումով շատ խոցելի էին հնչեցված կարգախոսները:
Փաշինյանի ելույթում շատ ավելի կարևոր շեշտադրումներ կային, քան ռազմավարության հատվածը և հայտարարությունը՝ «Արցախը Հայաստանն է և վերջ»: Ելույթի առաջին մասում կային կարևոր շեշտադրումներ, որոնք ստվերվեցին, մյուս հատվածը հանրահավաքային տրամաբանությունից բխող հայտարարություններ էին:
Մանրամասն՝ տեսանյութում: