Իտալիայում ձերբակալվել է իրաքցի միգրանտը, որը ինքնահրկիզման փորձ էր արել Վատիկանի մերձակայքում
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է իրաքցի միգրանտին, որը երկու րոպեանոց տեսարան էր ստեղծել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակի մերձակայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով իտալական il Messaggero թերթին։
Տղամարդը, որը գտնվում է Իտալիայում ապաստան ստանալու որոշան ակնկալիքով, շաբաթ ցերեկը սկսել էր վանկարկել ոչ կապակցված արտահայտություններ եւ սպառնալ ինքնահրկիզմամբ՝ թափահարելով կրակայրիչով։
Պարբերականը մանրամասնում է, որ տղամարդը գտնվում էր անհավասարակշիռ վիճակում։ Վատիկանի տարածքում հերթապահող ոստիկաններն անմիջապես ձերբակալել են նրան եւ տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Միգրանտի մոտ չէր հայտնաբերվել ո´չ շիշ, ո´չ ուսապարկ, որում կարող էր լինել պայթուցիկ նյութ կամ վառելիք։
Տղամարդուն վնասազերծելու գործողությունն անցկացվել է առանց լարվածություն առաջացնելու զբոսաշրջիկների շրջանում, գրում է թերթը։