Թուրքիայում հայտաբերվել է «Աբրահամի քաղաքը»
Հարավ-թուրքական Քիլիս քաղաքից ոչ այնքան հեռու հնէաբանները հայտնաբերել են բրոնզեդարյան կորցված քաղաքը, որտեղ, ըստ թուրք մասնագետների, կարող էր ապրել աստվածաշնչյան Աբրահամ մարգարեն: Hurriyet Daily News-ը հայտնում է. «Համաձայն պեղված երկաթե դարի պապիրուսի, հայտնաբերված քաղաքը հանդիսանում է Աբրահամ մարգարեի քաղաքը: Այս բացահայտումը կարևոր է տարածաշրջանի և երկրում զբոսաշրջության զարգացման համար»: Բացի քաղաքի պեղումներից , հնէաբանները հայտնաբերել են 134 մետաղադրամ: Ըստ մասնագետների` դրանք պատկանում են «Ալեքսանդր Մեծի» գանձարանին: