Պուտինը միջազգային բայք-շոուին ժամանել է Ուրալ մոտոցիկլետով (լուսանկարներ)
Նախագահ Վլադիմիր Պուտինը Սևաստոպոլի «Գիշերային գայլեր» մոտոակումբի կազմակերպած «Բաբելոնի ստվեր» միջազգային բայք-շոուին ժամանել է Ուրալ մոտոցիկլետով:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը և Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը կցասայլի ուղևորներն էին:
«Գիշերային գայլեր»-ի ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովի ուղեկցությամբ նախագահը քշեց ուղիղ բեմ, որտեղից էլ դիմեց փառատոնի մասնակիցներին:
«Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ, շատ հաճելի է, որ շարունակում եք այս ավանդույթը, որը սկսվել է շուրջ տասը տարի առաջ: Շնորհավորում եմ տասնամյակի առթիվ և մաղթում ամենալավը», – ասաց Պուտինը:
«Գիշերային գայլեր» մոտոակումբի «Բաբելոնի ստվեր» մոտոշոուն Ղրիմի թերակղզում թվով տասնմեկերորդն է: Առաջին անգամ մոտոսիրողները հավաքվել են 2009 թվականին՝ Գասֆորտ լեռան ստորոտում: Այս տարի «Բաբելոնի ստվեր» շոուի հիմքում լինելու են արդեն ավանդական դարձած ճարպիկ հնարքները, պիրոտեխնիկան և երաժշտական գործողությունները: