ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի տեղակալ Սյու Գորդոնը հայտարարել է իր հրաժարականի մասին
ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի տեղակալ Սյու Գորդոնը հայտարարել է, որ շուտով հրաժարական կտա, սակայն այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ նրա ղեկավար Դեն Քոութսը, որը նույնպես պատրաստվում է հրաժարական տալ, իրեն խնդրել է դադարեցնել գործնական հանդիպումն ու աշխատանքից ազատման դիմում գրել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելվ իր աղբյուրներին:
Ազգային հետախուզության վետերան, 30-ամյա փորձով Սյու Գորդոնի եւ նրա ղեկավարի միջեւ զրույցի մանրամասները հայտնի չեն, սակայն հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ նրա հանդիպումը դադարեցվել է:
Դրանից հետո Գորդոնն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը հասցեագրված է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին՝ չնայած նրան, որ սկզբնապես փաստաթուղթը հասցեագրված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչն ինքնին տարօրինակ է:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Դեն Քոութսն ու նրա ղեկավարը կլքեն պաշտոնները օգտոստոսի 15-ին: Նա նաեւ հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտնի ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատարի անունը: