Եզակի վիրահատություն. Հեռացրել են կնոջ 9 անգամ մեծացած վահանաձև գեղձը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հեռացրել են կնոջ վահանաձեւ գեղձը, որն 9 անգամ մեծացել էր: Պացիենտի մոտ ախտորոշել են 9 անգամ մեծացած բազմահանգույց էուտիրեոիդային խպիպ: Նման պաթոլոգիան պաշտոնապես դասվում է բարդության բարձրագույն՝ 5-րդ աստիճանին, սակայն այս գոյացությունը, յուրահատուկ լինելով, որակման շրջանակներից դուրս է:
57-ամյա կինը, ում անունը չի հրապարակվում, հիվանդանոց է ընդունվել վզի անոմալ հաստացմամբ: Կինը մշտապես գլխացավեր էր ունենում, շնչելու եւ կերակուրը կլլելու դժվարություններ: Վիրահատությունը բարդ էր հայտնաբերված պաթոլոգիայի առանձնահատկությունների պատճառով՝ մեծացած վահանաձեւ գեղձն աճել էր դեպի շնչափող եւ մկաններ, ճնշում էր կից լծային արյունադարձ երակների եւ քներակների վրա:
Վիրահատությունը տեւել է 4 ժամ 40 րոպե եւ հաջողությամբ ավարտվել է գեղձի ամբողջական հեռացմամբ: Գեղձի նորմալ ծավալը կազմում է 20 մլ, պացիենտի հեռացված գեղձի ծավալը կազմում էր 182 մլ, ինչը նորմայից 9 անգամ մեծ է:
Պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել վիրահատությունից հետո երկրորդ օրը: