Մոսկվայում ուղևորը դանակով հարվածել է տաքսիստին եւ նրա ավտոմեքենան փախցրել
Ոստիկանությունը որոնում է անհայտ անձին, որը Ֆիլի Դավիդկովոյում դանակով հարվածելով տաքսիստին՝ փորձել է փախցնել նրա ավտոմեքենան, սակայն վթարի ենթարկվելով փախուստի է դիմել, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը:
«Օգոստոսի 9-ին, 3:10-ին քաղաքացիներից ՆԳ բաժին հաղորդում է ստացվել Սլավյանսկիյ բուլվար, տուն 13, մասնաշենք 1 հասցեով վթարի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է տաքսու 1979 թվականի ծնված վարորդը, որը հայտնել է, որ 2:50-ին նշված հասցեում անհայտ ուղեւորը դանակով կրծքին է հարվածել, որից հետո իրեն հանել է Hyundai Sonata ավտոմեքենայից եւ հանցագործության վայրից փախչել փորձելիս վթարվել է, որից հետո մեքենան թողել է ու թաքնվել»,- նշված է հաղորրդագրության մեջ:
Գերատեսչությունից հավելել են, որ տաքսիստը՝ շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում՝ կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ավազակային հարձակման հոդվածով:
Ավելի վաղ «Ռադիո 1»-ը հայտնել էր, որ Մերձմոսկվայում ոստիկանները տաքսիստի են ձերբակալել, որը կողոպտել է ուղեւորին: