Գորբաչովը առողջ է. Նրա մամուլի ծառայությունում զարմացած են Միխայիլ Սերգեևիչի առողջական վատ վիճակի մասին տեղեկությամբ
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի առողջական վատ վիճակի մասին մամուլում հայտնված տեղեկությունները հիմնազուրկ են, շաբաթ «Ինտերֆաքսին» հայտնել են նրա մամուլի ծառայությունից:
«Մենք զարմացանք Միխայիլ Սերգեևիչի առողջական վատ վիճակի մասին հայտնված տեղեկությամբ, որովհետեւ այդպիսի տեղեկության համար ոչ մի հիմք չկա»,- հայտնել են նրա մամուլի ծառայությունից:
«Ինտերֆաքսի» զրուցակիցները նշել են, որ «Գորբաչովը երեկ հիմնադրամ աշխատանքի է գնացել և հանդիպել հիմնադրամի աշխատակիցների հետ»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ Միխայիլ Գորբաչովը լուրջ հիվանդ է: