Արարատի մարզում մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել․ մայրն ու 9-ամյա որդին այրվածքներով հոսպիտալացվել են (Լուսանկարներ)
Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։10-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Սակայն կրակն այնքան կայծակնային է տարածվել, որ հշրեջներն ու նրանց օգնող գյուղացիները անկարող են եղել կրակը մարել։
Թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։ Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների, վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։