Կալիֆոռնիայում 100 մղոն վազքի ժամանակ տղամարդը փսխել է, արդյունքում վերջինիս մոտ կերակրափողի պատռվածք է առաջացրել
37-ամյա տղամարդու համար մարաթոնում մասնակցությունը լուրջ վնասվածքով է ավարտվել:
BMJ Case Reports-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ Կալիֆոռնիայում 100 մղոն վազքի ժամանակ տղամարդը փսխել է: Նա փորձել է շարունակել մարաթոնը, սակայն որովայնում և կրծքավանդակում ուժեղ ցավ է զգացել:
Ներկաները սրտի նոպա են կասկածել և նրան շտապ հիվանդանոց ուղարկել:
Ռենտգենի օգնությամբ պարզվել է, որ տղամարդու մոտ առաջացել է Բուրխավեի համախտանիշ, այսինքն՝ կերակրափողի պատերի բոլոր շերտերի ինքնաբուխ պատռվածք:
Նման իրավիճակ հազվադեպ է պատահում. տարեկան միլիոնից ընդամենը 3 դեպք, ընդ որում պացիենտների մոտ 1/3-ը մահանում է մի քանի ժամվա ընթացքում:
Հեղինակները նշում են, որ նախկինում երբեք մարզիկների մոտ Բուրխավեի համախտանիշի չի հանդիպել:
Այն սովորաբար նկատվում է 40-60 տարեկան տղամարդկանց մոտ սննդի կամ ալկոհոլի չափից շատ օգտագործելու դեպքում:
Բուրխավեի համախտանիշից մահացությհունը հասնում է 80 տոկոսի:
Մարաթոնի տուժած մասնակցին վիրաբուժական միջամտություն է պահանջվել: Ընդհանուր առմամբ նա 41 օր է անցկացրել հիվանդանոցում: