Թրամփը Զելենսկուն խելացի տղա է անվանել. ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ ուկրաինացի գործընկեր շուտով կայցելի Սպիտակ տուն (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 9-ին:
«Նա կհրավիրվի Սպիտակ տուն: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Նա արդեն հրավիրվել է Սպիտակ տուն, և նա ցանկանում է գալ:
Եվ ես կարծում եմ, որ նա կգա»,- հայտարարել է Թրամփը:
«Նա [Զելենսկին] շատ խելամիտ տղա է … Կարծում եմ, որ նա կժամանի [ԱՄՆ մայրաքաղաք] շատ շուտով»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ, նա նաև վստահություն է հայտնել, որ Զելենսկին իսկապես մտադիր է միջոցներ ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ համաձայնության գալ այդ հարցի շուրջ: «Կարծում եմ, նա գործարք կկնքի նախագահ Պուտինի հետ»,- ասել է