Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հանրությանը ցուցադրում է, որ իր գլխի հետ ամեն ինչ կարգին չէ. Թրամփ (Տեսանյութ)
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հանրությանը ցուցադրում է, որ իր գլխի հետ ամեն ինչ կարգին չէ։ Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Բայդենը, դիմելով պոտենցիալ ընտրողներին և նրանց իր պաշտոնական վեբ կայք հրավիրելով, շփոթել է տառերը, ինչպես նաև պատահմամբ նշել համարը, որից իր կողմնակիցներին հաղորդագրություններ են հղվում։
«Լսե՛ք, Ջոյի մոտ ամեն ինչ կարգին չէ։ Ես լսել եմ այդ մեկնաբանությունը, հեռուստատեսությամբ տեսել, լսել նրա մեկնաբանությունները։ Ջո Բայդենի հետ ամեն ինչ կարգին չէ»,-ասել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի բնակիչները չեն կարող Բայդենի նման նախագահ ունենալ։ Բացի այդ, նա Բայդենին 2020-ի ընտրություններում ուժեղ հակառակորդ չի համարում։