Լաս Վեգասում ՀԴԲ-ն կալանավորել է տղամարդու, որը հարձակում էր ծրագրում սինագոգի և ԼԳՏԲ բարի վրա
ՀԴԲ-ն ձերբակալել է Լաս Վեգասի 23-ամյա մի բնակչի, որը մտադրվել էր հարձակվել հրեաների և ԼԳԲՏ համայնքի բարի վրա, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Նեւադա նահանգի դատախազությանը:
Հինգշաբթի կալանավորված Կոնոր Կլիմոն ՀԴԲ-ին խոստովանել է, որ էլեկտրոնային բաղադրիչներ է ձեռք բերել ինքնաշեն ռումբ հավաքելու համար եւ ցանկանում էր 8 մարդուց կազմված խմբի հարձակում կազմակերպել, որպեսզի կրակի Լաս Վեգասում կամ «մեկ այլ վայրում» սինագոգի այցելուներին:
Մեղադրող կողմի փաստաթղթերի համաձայն՝ ռումբի հավաքման համար էլեկտրոնային եւ քիմիական բաղադրիչները ՀԴԲ գործակալները հայտնաբերել են Կլիմոյի ննջարանում:
Բացի այդ Կլիմոն մտադիր է եղել անտուն մարդու վարձել մինչեւ հարձակումը զոհերին հետեւելու համար եւ նախատեսել է նաեւ Լաս Վեգասում ԼԳԲՏ համայնքի բարի վրա հարձակվել:
Մեղադրյալը ՀԴԲ-ին պատմել է, որ այդ հարձակումները ծրագրել է 2 տարի: