Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Վրաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5.1 մագնիտուդ:
Ուժգին երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանի տարածքում, նաև՝ մայրաքաղաքում:
Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում` Վանաձոր և Ալավերդի քաղաքներում: