Դատարանը հրապարակել է մանկապղծության մեջ մեղադրվող միլիարդատեր էփշթեյնի գործով փաստաթղթերը

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ԱՄՆ դաշնային դատարանը հրապարակել է շուրջ 200 էջանոց փաստաթուղթ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով, որը մեղադրվում է տասնյակ անչափահաս աղջիկներին սեռական շահագործման ենթարկելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Փաստաթղթերը հրապարակվել էին Մանհեթեն դատարանում Էփշթեյնին մեղադրողներից մեկի՝ Վիրջինիա Ջուֆրեի՝ ֆինանսիստի վաղեմի ընկեր Հիսլեյն Մաքսվելի դեմ հայցի շրջանակում:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը ձերբակալվել է 2002-2005 թվականների ընթացքում 14-ամյա աղջիկներին սեռական շահագործման ( թրաֆիքինգի ) ենթարկելու մեղադրանքով:
Ավելի ուշ Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ Էփշթեյնին գտել են ԱՄՆ բանտում՝ կիսագիտակից վիճակում :