Թրամփը բացասական խոսքեր է օգտագործել ներգաղթյալների հասցեին ավելի քան 500 անգամ
The USA Today-ը վերլուծել է լեզվական գործիքները, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգտագործել է 2017-ից ի վեր 64 հանրահավաքների ընթացքում:
Պարբերականը նշում է, որ պետության ղեկավարի քննադատները հայտարարել են, որ Թրամփի լեզուն ուժգնացնում է զայրույթը ներգաղթյալների նկատմամբ և մեծացնում բռնությունների ռիսկը: Ստացված արդյունքների համաձայն, ներգաղթի խնդիրների վերաբերյալ իր ելույթի ընթացքում նախագահն առնվազն 19 անգամ օգտագործել է «ներխուժում», 34 անգամ «կենդանի» և գրեթե 30 անգամ «մարդասպան» բառերը: Ելույթների ընթացքում նա նաև օգտագործել է «հանցագործ», «օտար» և «գիշատիչ» բառերը: Թրամփը խոսելով ներգաղթյալների մասին, ընդհանուր առմամբ, բացասական բառեր է օգտագործել ավելի քան 500 անգամ: Նման հայտարարությունների կեսից ավելին արվել է 2018-ի միջանկյալ ընտրություններից երկու ամիս առաջ, ինչը ցույց է տալիս, որ Թրամփի համար այս թեման առանցքային է:
Նյու Յորքի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռութ Բեն-Գայեթի կարծիքով, որն ուսումնասիրել է քարոզչությունը, Թրամփը պատահականորեն ոչինչ չի անում: Կրկնությունը քարոզչության հիմքերից է և ցույց է տալիս խնդրի որոշակի տեսլական պարտադրելու նրա մտադրությունը:
2018-ին Մեքսիկայի կառավարությունը բողոքել է Միացյալ Նահանգների դեմ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ անօրինական մուտք գործած ներգաղթյալներին բազմիցս «կենդանիներ» անվանելու հետ: