Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա...

BBC-ի արտահոսքը կապված է Ստեփանակերտի հրապարակում ասվածի հետ․ մոտ ապագայում դրանում կհամոզվենք. Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթի ամենաուշագրավ և հետաքրքրական շեշտադրումներից մեկը, անշուշտ, «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր՝ ամրապնդված 1988-ին հարյուր հազարավոր մարդկանց, ամբողջ հայությանը ոտքի հանած «Միացում» կարգախոսով։ Արդեն երկու օր է՝ մամուլում ակտիվ քննարկումներ են ընթանում այս արտահայտությունների շուրջ։ Բայց առայժմ պարզ չէ՝ Փաշինյանի այս ուղերձը որքանո՞վ կազդի Արցախի հարցում Հայաստանի, պաշտոնական Երևանի քաղաքականության վրա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի այս հայտարարության նպատակը ո՞րն էր, և քաղաքական ի՞նչ նշանակություն ունի այն։ Այն ենթադրո՞ւմ է Արցախի հարցում հայկական դիվանագիտության փոփոխություն։

– Նախ և առաջ, կարծում եմ, չարժե գերագնահատել այս հայտարարության սենսացիոնությունը։ Ժանրային առումով այն ավելի մոտ է Փաշինյանի մնացած խոսքին, հեռահար ռազմավարական նպատակադրումներին՝ մինչև 2050 թվականը երկրի բնակչությանը թիվը հասցնել առնվազն 5 միլիոնի, 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծել, 15-ապատկել ՀՆԱ-ն, հաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում և այլն։

Իսկ քաղաքական առումով Փաշինյանն այս հայտարարությամբ շարունակում է, այսպես ասած, միավորներ հավաքել Ղարաբաղի հետ կապված ամբողջ այս ինտրիգում։ Կարծում եմ՝ այս քայլերով նախապատրաստվում է, նախ և առաջ, Ղարաբաղի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը։ BBC-ի այսօրվա հրապարակումը, թե ըստ իրենց ձեռքում հայտնված քննչական փաստաթղթերի՝ 2008 թ․ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Ղարաբաղից բերված ջոկատները, ակնհայտորեն կնպաստի այդ ճգնաժամի խորացմանը։ Եվ կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է մեկ ընդհանուր ինտրիգի հետ։ Սա է գլխավոր հանգամանքը։

Իսկ կողմնակի, երկրորդական հետևանքը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանը դադար է վերցնում Բաքվի հետ բանակցություններում, որովհետև ինչ էլ լինի՝ Բաքուն ամեն դեպքում մեղադրելու է Երևանին բանակցությունները տորպեդահարելու համար։ Իսկ Երևանը կպատասխանի, թե ոչ մի վատ բան նկատի չի ունեցել, այսինքն՝ խոսակցությունը կտեղափոխվի գաղափարական հարթություն։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բանակցություններում դադար կլինի, որովհետև երկու կողմն էլ հիմա հասկանում են, որ բանակցությունների ակտիվացումը ոչ մի օգուտ էլ չի տա։ Սա է ամենը, և չեմ կարծում, թե այս ամենը իրական առնչություն ունի «Միացում»-ին։

– Այն, որ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարություններ կանի Արցախի ներքաղաքական խմորումների, ճգնաժամի մասին, հանդես կգա միասնության կոչերով, սպասելի էր։ Բայց ի՞նչ իմաստ կար հռչակելու երկարաժամկետ այդ նպատակները։ Երկրորդ՝ իր ելույթում նա առաջարկե՞ց բանաձև, թե ինչպես պիտի հաղթահարվի ներքին ճգնաժամը։

– Չեմ կարծում, թե այսօր հնարավոր է հաղթահարել այդ ճգնաժամը։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով այն անխուսափելի էր։ Գուցե մեկ այլ քաղաքական պրագմատիզմ ենթադրում էր ճգնաժամի շարունակումը ներկայիս ձևով։ Փաշինյանը, հավանաբար արցախցի գործընկերների օգնությամբ, գերադասեց խնդիրը տեղափոխել բաց հարթություն և հիմա պարզապես իր քայլն է անում արցախցի գործընկերների հետ բանավեճում, քանի որ պայմանավորվել նրանց հետ, կարծում եմ, չի հաջողվի․ ճգնաժամը երկարատև է լինելու։ Եվ հիմա խոսքը ոչ թե ճգնաժամի հաղթահարման, այլ տվյալ բանավեճը շարունակելու մասին է։ Այս իմաստով սա փաշինյանական քայլ էր, իսկ այն խոսքը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ամբողջ այն հռչակագրի վերջաբանն էր, որով նա եկել էր Լեռնային Ղարաբաղ՝ ներկայացնելու ոչ միայն հրապարակում հավաքված մարդկանց, այլև իր գործընկերներին։

– Իսկ ո՞վ կլինի Արցախի հաջորդ նախագահը Ձեր կարծիքով։ Կա՞ արդյոք ընդունելի կամ նախընտրելի թեկնածու Երևանի համար։ Թե՞ կարծում եք՝ նման հարց առայժմ օրակարգում չկա։

– Կարծում եմ՝ նման հարց առայժմ դրված չէ, որոշվել է քիչ թե շատ ընդունելի միջանկյալ ֆիգուրը։ Բայց չեմ կարծում, թե դա վերջնական որոշում է։ Երևանը որքան հնարավոր է՝ խուսափելու է անձնական համակրանք արտահայտելուց այն պարզ պատճառով, որ առայժմ չի որոշվել Երևանի բուն դերն ու նշանակությունը Ստեփանակերտի քաղաքական կյանքում։

– Դուք հիշատակեցիք BBC-ի կողմից կազմակերպված ինֆորմացիայի արտահոսքը Մարտի 1-ի գործի հետաքննության վերաբերյալ։ Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ այն ուղղակիորեն կապված է Փաշինյանի ելույթի հետ և, ըստ էության, պատասխան էր ազգային միասնության կոչին և «Միացում» կարգախոսին։ Այլ խոսքով՝ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը խոսում է համահայկական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, ասում է, որ 2018 թ․ գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխական գործընթացներին, միասնության կոչեր է անում, ասում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու այս ֆոնին, ընդամենը երկու օր անց, զարմանալի զուգադիպությամբ, հեղինակավոր լրատվամիջոցը հրապարակում է իրեն հասած տեղեկություններ՝ շեշտը ակնհայտորեն դնելով այն հանգամանքի վրա, որ Երևանում ցուցարարների վրա կրակել են հենց Ղարաբաղից բերված ուժերը և ոչ թե այլ ուժեր, օրինակ՝ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ևս դեպքի վայրում էին ու ներքաշված էին բախումների մեջ։ Նման ենթատեքստ այս հրապարակման մեջ տեսնո՞ւմ եք։

- Ես արդեն ասացի, որ պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները։ Այսօր ոչ ոք էլ լրջորեն չի խոսում «Միացում»-ի մասին՝ բացառությամբ առանձին դեմքերի Ղարաբաղում։ Կարծում եմ՝ այս արտահոսքը ինչ-որ կերպ կապված է հրապարակում ասվածի հետ։ Դավադրական շատ տարբեր և միանգամայն ճշմարտանման վարկածներ կարող են լինել, և ես հնարավոր եմ համարում ինչպես վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի հակառակորդների ձեռքի գործն է, այնպես էլ վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի աջակիցների ձեռքի գործն է։ Միանշանակ է միայն այն, որ այս երկուսն իրար հետ կապ ունեն, և մոտ ապագայում մենք դրանում կհամոզվենք։

 

Աղբյուրը՝ 1in.am

«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan