ԱՄՆ-ում աշխատանքից հեռացվել է բորտ ուղեկցորդուհի, որն աշխատանքի ժամանակ գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի ավիաընկերություններից մեկի բորտ ուղեկցորդուհի Ջուլիանա Մարչը հեռացվել է աշխատանքից, քանի որ նա գտնվում էր ինքնաթիռում Չիկագոյից Սաութ Բենդ չվերթի ժամանակ ոգելից խմիչքի ազդեցության տակ, հաղորդում է Fox News-ը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, այդ օրը բորտ ուղեկցորդուհին խախտել է անվտանգության կանոնները, անդադար գցել ինչ-որ իրեր եւ, ի վերջո, քնել ուղեւորների համար նախատեսված նստատեղերից մեկի մեջ:
Մեղադրական հայցի մեջ նշված է, որ կնոջ քաոսային վարքի հետեւանքով ուղեւորները վախեցել էին սեփական կյանքի համար:
Այժմ կնոջը սպառնում է ազատազրկում մինչեւ վեց ամիս ժամկետով: