Հոլիվուդում չարություն և ատելություն կա․ Թրամփ (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հոլիվուդը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ազատական Հոլիվուդը վերին աստիճանի ռասիստական է, որը չարություն և ատելություն է պարունակում»,-հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ Հոլիվուդում բնակվող մարդիկ իրենց վերնախավ են համարում, սակայն իրականում դա այդպես չէ։ Իրական վերնախավը հակադրվում է Հոլիվուդին։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ վարձույթներում հայտնված ֆիլմերը ստեղծվում են քաոս սերմանելու համար։ Դրանց ստեղծողները դաժան տեսարաններ են նկարահանում, իսկ հետո փորձում մեղադրել մյուսներին։
«Նրանք իսկական ռասիստներ են և շատ վնասակար են մեր երկրի համար»,-ընդգծել է նա։