Միխայիլ Գորբաչովը լուրջ հիվանդ է
Միխայիլ Գորբաչովը վերջին 6 ամիսն ապրում է հիվանդանոցում: «Նաշ» հեռուստաալիքի «Գորդոն» հաղորդման ժամանակ այս մասին հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի առաջին և միակ նախագահի «խելքը տեղն է», սակայն կուտակված հիվանդությունների պատճառով շատ դժվար է քայլում:
«Վերջին 2 տարին՝ շատ վատ», — ասել է լրագրողը:
Ընդ որում, ըստ Վենեդիկտովի, իրենք պարբերաբար հանդիպում են ռեստորանում և գարեջուր խմում: Հանդիպումների նախաձեռնողը Գորբաչովն է:
Հուլիսի 6-ին Գորբաչովը պատմել էր իր վիճակի մասին հոսպիտալացման մասին լուրերից հետո:
«Սա արդեն երկար ժամանակ է ձգվում է: Բայց ասել, որ ես «թունելի վերջում լույս եմ տեսել, դեռ վաղ է»: Այն դեռ չի երևում», — ասել էր 88-ամյա քաղաքական գործիչը:
Միխայիլ Գորբաչովը պարբերաբար բժշկական հաստատություններում հայտնվում է առնվազն 2001 թվականից: ԽՄԿԿ Կենտկոմի հինգերորդ գլխավոր քարտուղարը և ԽՍՀՄ պատմության միակ նախագահը Խորհրդային Միությունում իշխանության է եկել 1985 թվականին և երկիրը ղեկավարել մինչև դրա փլուզումը՝ 1991 թվականը: