Սանտկ Պետերբուրգում ձերբակալվել է Լեհաստանի քաղաքացին, որին 20 տարի հետախուզել է Ինտերպոլը
Սանտկ Պետերբուրգում Ռուսաստանի ՆԳՆ-ի Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Լեհաստանի քաղաքացուն, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Այդ մասին ուրբաթ՝ օգոստոսի 9-ին, հաղորդել է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով տարածաշրջանում ՆԳՆ-ի վարչությանը:
Տղամարդը թաքնվում էր իրավապահներից շուրջ 20 տարի շարունակ:
1990-ականների վերջում նա հետախուզվում էր հայրենիքում կատարած մի քանի հանցագործությունների համար:
2018 թվականին լեհական Լյուբլին քաղաքի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ծեծկռտուքի, շորթման, անօրինական ազատազրկման, սահմանն անօրինական ճանապարհով հատելու մեջ եւ դատապարտել է հինգ տարի ազատազրկման:
45-ամյա տղամարդուն հնարավոր է դարձել բռնել շուրջ երկու տարի անց: Ներկայումս Լեհաստանի իրավապահ մարմինները տեղեկացվել են ձերբակալման մասին: