Տեխասյան հրաձիգի ինքնությունը հայտնի է. Դա Ալլեն քաղաքի 21 ամյա բնակիչ Պատրիկ Վուդ Կրուզիուսն է. նա տվել է խոստովանական ցուցմունքներ
ԱՄՆ Տեխաս նահանգի ոստիկանները պարզել են Էլ-Պասոյում կատարված հրաձգության բոլոր հանգամանքները, և բերման ենթարկել կասկածյալին, որը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ալլեն քաղաքի 21 ամյա բնակիչ Պատրիկ Վուդ Կրուզիուսը հանդիսանում է Տեխաս նահանգի «Collin College» համալսարանի ուսանող, միջադեպից առաջ երբեք չի եղել իրավապահների ուշադրության կենտրոնում, վարել է հասարակությունից դուրս մնացած ինտրովերտ , ներփակված ուսանողի կյանք:
Հրաձիգը, որն օգոստոսի 3-ին կրակ էր բացել Էլ Պասոյում (Տեխաս նահանգ) առևտրի կենտրոնում, ձերբակալությունից անմիջապես հետո խոստովանել է կատարած հանցագործությունն ու հայտարարել, որ նրա թիրախն էին մեքսիկացիները: Այդ մասին ուրբաթ հաղորդել է KTLA հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Էլ Պասոյից ոստիկան Ադրիան Գարսիայի կազմած փաստաթղթին , որը նաև հիմք էր հրաձիգին ձերբակալելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Էլ Պասոյում գտնվող Cielo Vista առևտրի կենտրոնի Walmart խանութում կատարված հրաձգությունից մի քանի րոպե անց ոստիկանները կանգնեցրել էին 21-ամյա կասկածյալ Պատրիկ Քրուզիուսի մեքենան խաչմերուկում: Նա դուրս էր եկել մեքենայից և հենց այդ պահին հայտարարել ոստիկաններին. «Ես եմ կրակել»: Այնուհետև, հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածը համաձայնել է ցուցմունք տալ և խոստովանել, որ նրա թիրախը մեքսիկացիներն էին:
Իրավապահները պարզել են, որ Կրուզիուսը օգոստոսի 2-ի ուշ երեկոյան լքել է Ալլեն քաղաքը և Էլ - Պասո եկել օգոստոսի 3-ին: Հրաձգությունից մի քանի րոպե առաջ Կրուզիուսը հրապարակել է իր սոցէջում հրապարակել է իր մանիֆեստը՝ 27 էջից բաղկացած ( այնուհետև որոշ ժամանակ անց նրա էջը արգելափակել էին ), որտեղ ընդգծել էր, որ հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության և սոցիալ-լիբբերալիզմի ընդդիմադիր, հանդես է եկել Մեքսիկայից միգրանտների թվի ավելացմանը դեմ, բացի այդ նա հայտարարել է, որ աջակցում է Հարիսոն Տարանտի գործողություններին, ով պատասխանատու էր ահաբեկչության համար Նոր Զելանդիայի Կրայսչերչ նահանգի Ալ Նուռ մզկիթում և Լինվուդ իսլամական կենտրոնում՝ սույն թվականի մարտ ամսին:
Սոցցանցերում Կրուզիուսը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության աջակիցն է եղել, և ամերիկա-մեքսիկական պատի կանգնեցման կողմնակից ԱՄՆ-Մեքսիկա պետական սահմանի վրա:
Հիշեցնենք, օգոստոսի 4-ին Operativ լրատվականը հաղորդել էր, որ նախօրեին Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 20 մարդ զոհվել է :