Պարսից ծոցում ցանկացած արտաքին ուժ վտանգավոր է. Զարիֆ
Պարսից ծոցում ցանկացած արտաքին ուժերի առկայությունը վտանգ է ներկայացնում անվտանգության առումով, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Պարսից ծոցը կենսական կարեւորագույն նշանակություն ունի, այդ իսկ պատճառով ազգային անվտանգության առաջնահերթություն է Իրանի համար, որն արդեն երկար ժամանակ է ապահովում է անվտանգությունը ծովում: Հաշվի առնելով դա՝ տարածաշրջանի կտրվածքով ցանկացած արտաքին ուժերի առկայությունը վտանգ է ներկայացնում անվտանգության համար»,-թվիթերյան գրառում է կատարել Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից գլխավորվող Պարսից ծոցում տեղաշարժման անվտանգությունն ապահովելու կոալիցիայի ստեղծումը:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ միանում են այդ կոալիցիային Պարսից ծոցում առեւտրային ուղիները պաշտպանելու նպատակով: