Դոլարն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 9-ին, կազմել է 476.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 533.42 դրամ (նվազել է 0.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 576.63 դրամ (նվազել է 2.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.27 (նվազել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 257.52 դրամ, ոսկի՝ 22,896.84 դրամ, պլատին՝ 13,011.74դրամ: