Ռուսաստանում կինը ծնել է անընդմեջ երրորդ երկվորյակին
Ռուսաստանում կինը ծնել է անընդմեջ երրորդ երկվորյակին:
Վկայակոչելով Մոսկվայի մարզի մանկական օմբուդսմեն Քսենյա Միշոնովային՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ փոքրիկները՝ տղա եւ աղջիկ, լույս աշխարհ են եկել մերձմոսկովյան Խիմկ քաղաքում:
Ծննդկանը 31 տարեկան է, եւ նա արդեն 7 երեխա ունի: Առաջին երեխան աղջիկ է եղել, այնուհետեւ մի քանի տարի ընդմիջումով, ծնվել են երեք զույգ երկվորյակները: