Ռիկի Մարտինն առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարը, որը ծնվել է Ջվան Յոսեֆի հետ ամուսնության ընթացքում
47-ամյա Ռիկի Մարտինը դաստիարակում է երկվորյակ որդիներին՝ 11-ամյա Մատեոյին եւ Վալենտինոյին։ Յոթ ամիս առաջ երգիչը, որը բազմաթիվ անգամներ խոսոտավել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին, դուստր է ունեցել։ Փոքրիկին Լյուսիա են անվանել։ Այս ամբողջ ընթացքում երջանիկ հայրը փոքրիկի դեմքը թաքցնում էր հանրությունից եւ միայն երեկ լուսանկար է հրապարակել, որում երեւում է նրա դեմքը։
«Իմ աչքի լույս Լյուսիան»,- մեկնաբանություններում գրել է նա։ 47-ամյա կատարողի երկրպագուները հիացած են երեխայի լուսանկարով։
«Նա հիասնքանչ է», «Շատ գեղեցիկ է», «Վաղուց էի ցանկանում տեսնել Լյուսիային, շնորհակալություն», «Հիասքանչ, դուք երջանիկ հայր եք», «Թող առողջ ու խելացի մեծանա, փոքրիկին բարօրություն եմ մաղթում», «Ուրախացրիք, այնքան դրական կադր է, գեղեցկուհի»,- գրել են հետեւորդները։
Նախորդ տարի Ռիկի Մարտինն ամուսնացել է ընկերոջ՝ ծագումով քուրդ նկարիչ Ջվան Յոսեֆի հետ։ Նրանք ծանոթացել են 2016թ.-ին, երբ երգիչն արվեստի գործեր էր որոնում իր հավաքածուի համար։