Եկեղեցին է հենց գանձը. Կարո Փայլանը անդրադարձել է Ուրֆայում ավերվող հայկական եկեղեցուն
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում անդրադարձել է Ուրֆայի հայկական եկեղեցու ներսում գանձագողերի կողմից ավերման թեմային։
Կարո Փայլանը գրել է. «Եթե իմանայիք, որ գանձը հենց եկեղեցին է...։ Մեր երկրում հազարավոր եկեղեցիներ բարբարոսաբար քանդվում են ու ավերվում գանձագողերի կողմից...»
Այնուհետ Փայլանը կիսվել է Ուրֆայի Գերմուշի հայկական եկեղեցու լուսանկարներով, որում երեւում է, թե ինչպիսի մեծ փոսեր են արվել գանձագողերի կողմից՝ ենթադրյալ գանձերը եկեղեցում գտնելու համար։
Bir bilseniz, esas definenin o kilise olduğunu...
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) August 9, 2019
Memlekette binlerce kilise; definecilerce, vandallarca yıkıldı, yıkılıyor... https://t.co/CUmoCIuN8u