ԵՏՄ երկրները ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ դիրքորոշումները մոտեցրել են
Ղրղզստանում միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է ԵՏՄ ներմուծման մաքսատուրքերի բաշխման հարցը, կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները, 10 օրվա ընթացքում առկա առաջարկները կքննարկվեն ազգային մակարդակում, լրագրողներին ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բելառուսն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի բաշխման ներկայիս մեթոդիկայից:
«Մենք ևս մեկ անգամ քննարկեցինք այդ թեման, կարծում եմ, որ մոտեցրել ենք դիրքորոշումները: Եվս 10 օր դադար ենք վերցրել, որպեսզի ազգային մակարդակներում մշակենք առաջարկությունները, որոնք առաջացել են քննարկման ընթացքում», - ասել է Սիլուանովը:
«Կարծում եմ, որ մեզ պարզապես անհրաժեշտ է դա անել», - հավելել է նա:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն այլևս չի աջակցի ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի բաշխման ներկայիս մեթոդիկան, քանի որ այն ձեռնտու չէ բելառուսկանա կողմին:
Ավելի ուշ երկրի ֆինանսների առաջին փոխնախարար Յուրի Սելիվերստովն ասել էր, որ Մինսկն առաջարկում է վերանայել միության երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվնրեը ամեն 3 տարին մեկ՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում ներմուծման ծավալը:
Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն նշել է, որ ԵՏՄ երկրների փորձագետների կողմից պատրատվել են 5 տարբեր մեթոդիկաներ և դրանց համաձայն բելառուսական կոողմը պետք է մասքատուքրերի բաշխումից լրացուցիչ 1 տոկոսային կետ ստանա:
Ներմուծման մաքսատուրքերի բաշխման ներկայիս նոերմատիվները գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը և սահմանում են հետևյալ համամասնությունները ՝ Հայաստան ՝ 1.22 տոկոս, Բելառուս ՝ 4.56 տոկոս, Ղազախստան ՝ 7.055 տոկոս, Ղրղզստան ՝ 1.9 տոկոս, Ռուսաստան ՝ 85.265 տոկոս: