ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում. Մեդվեդև
ԵՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Մոսկվայում, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պայմանավորվել ենք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն կանցկացվի ևս մեկ կարևոր միջոցառման՝ ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի հետ միասին», - Ղրղզստանում՝ Չոլպոն-Աթայում, ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ասել է Մեդվեդևը:
Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցել Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: