Մեդվեդևը հուսով է, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի անդամները մաքսատուրքերի շուրջ համաձայնության կհասնեն
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուսով է, որ ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջնականապես կպայմանավորվեն մաքսատուրքերի տեղաբաշխման հարցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այսօր մեր միության գործունեության հրատապ հարցեր կքննարկենք, ազգային կարգավորման ձեւավորման հարցերը: Հույս ունեմ, որ վերջնականապես կպայմանավորվենք այն խնդրով , ինչի մասին դուք հենց նոր ասացիք: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը»,- ասել է Մեդվեդեւը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակության ղեկավար՝ Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ շարունակում են կարեւոր թեմաներ մնալ թվային օրակարգը եւ ընդհանուր ֆինանսական շուկան:
«Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել: Նվազում են վարչարարական խոչընդոտները, չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- ասել է Մեդվեդեւը:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ԵՏՄ երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: